Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 10 մարզերում վաղը անհնազանդության ակցիաներ են իրականացվելու. Բագրատ սրբազան

Մայիս 10,2024 21:12

Հայաստանի 10 մարզերում վաղը անհնազանդության ակցիաներ են իրականացվելու. Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց  Բագրատ սրբազան Գալստանյանը: Ակցիաների տեղն ու ժամը չհայտարարվեց: Սրբազանը մարդկանց հորդորեց՝ չհուսահատվել, չհիասթափվել, քանի որ հստակ ծրագրային քայլերով շարժումն առաջ է գնալու:

Վաղը հանրահավաք չի լինելու: Անհնազանդության ակցիաներից հետո, տարբեր թիրախային խմբերի հետ վերաքննարկվելու են շարժման ծրագրերը:

Կիրակի օրը, 18.30-ին կրկին հանրահավաք կհրավիրվի, որտեղ կներկայացվեն շարժման այլընտրանքային ծրագրերը: Սրբազանը վստահեցրեց, որ կարճ ժամանակահատվածում շարժումը հասնելու է իր իղձերի ու նպատակների իրականացմանը՝ հայրենիք ու պատիվ ունենալուն, քանի որ չի ցանկանում այս կյանքից հեռանալ նզովված: Նաեւ հորդորեց՝ մերժել ինքնաարդարացումը, ընդունել սեփական մեղքերը՝ սկսած քաղաքականից, եւ առաջ շարժվել:

«Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրելու, մենք շարժվելու ենք մեր թելադրած օրակարգով: Սարսափելի վախեցած են այս մարդիկ. բայց ինչո՞ւ են վախեցած: Մեր շարժումն ընդամենն ինքնամաքրման մասին է»,- ասաց սրբազանը՝ նկատի ունենալով իշխանավորներին:

Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման էր, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին։ Երեկ, Հանրապետության հրապարակում, հանրահավաքի ժամանակ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ դրվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031