Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանն ասաց, որ երեկ անձամբ իրավապահներին կոնկրետ փաստեր և տվյալներ է ներկայացրել, թե ովքեր են ընդդիմությունից, նրա պնդմամբ, մարդկանց գումարով բերում հրապարակ

Մայիս 10,2024 14:28

«Ազատություն». Առանց իշխանական պատգամավորների վարչապետին անվստահություն հայտնել հնարավոր չէ, ընդդիմությունը բավարար ձայներ չունի։ «Ազատությունը» զրուցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ, փորձել պարզել՝ արդյո՞ք հնարավոր է, որ իշխող խմբակցությունից միացողներ լինեն։

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Պրոցես է գեներացվում ՀՀ-ում՝ ոչ ժողովրդավար ճանապարհով հեղաշրջում իրականացնելու և եկեղեցին էլ ամբողջությամբ լծված է այս գործին»

Գագիկ Մելքոնյանը բացառեց, որ ՔՊ-ից որևէ մեկը միանա ընդդիմության այս գործընթացին։
Նրա խոսքով՝ վարչապետը գուցե գնա որոշակի քայլերի այն դեպքում, երբ հրապարակում 400 հազար կամ ավելի մարդ հավաքվի։

Հովիկ Աղազարյանն ասաց, որ երեկ անձամբ իրավապահներին կոնկրետ փաստեր և տվյալներ է ներկայացրել, թե ովքեր են ընդդիմությունից, նրա պնդմամբ, մարդկանց գումարով բերում հրապարակ՝ ընդդիմության հանրահավաքներին։ Թե կոնկրետ ում անուններն է նշել՝ Աղազարյանը չմանրամասնեց։

Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հանցագործության մասին հաղորդում չեն ստացել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Գործ տվող այս սափրագլուխը իրավապահների համար միշտ գլխացավանք է եղել՝ գնում է գյուղացու կարտոֆիլի պարկը տշում է ու զանգում է իրավապահներին, որ գան կարտոֆիլ ծախողին մարդուն ձերբալալեն: Այսօր մարդիկ հրապարակ են դուրս գալիս հողատուից դժգոհելու՝ սա նորից իրավապահներին գործ է տալիս, թե փողով են մարդկանց հրապարակ բերում:
    Տարիքավոր ուսապարկին հանգստացնեմ՝ հրապարակ գնացողներն իր պես փողի մեռած մարդիկ չեն, որ փողի ծայրը տեսնելիս քպ-ականների պես էյֆորիայի մեջ ընկնեն: Այդ մարդիկ հրապարակ են գնում, որ երկիրն ազատեն թուրքահպատակներից, քանի որ քպ-ականներդ մեր երկրի տարածքները սկուտեղի վրա հանգիստ մատուցում եք հայերիս դարավոր թշնամուն, իսկ ալիևն էլ հպարտանանում է, որ առանց մեկ կրակոցի Տավուշի տարածքները հանձնվում են իրենց:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031