Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են ասել, որ սա պատերազմի շարժում է, ես ասում եմ՝ ոչ, սա խաղաղության շարժում է». Ռուբեն Կարապետյան

Մայիս 10,2024 19:45

«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է: Պետականություն, որը շատ թանկ գնով ենք նվաճել: Սա միայն հայրենիք չէ, սա միայն սահման, շինծու սահմանագծում-սահմանազատում չէ: Սա մեր ապագայի համար պայքար է եւ եթե ապագայի համար է այդ պայքարը, սա նշանակում է, որ միասնաբար պետք է գնանք մինչեւ վերջ»,- Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց դիվանագետ Ռուբեն Կարապետյանը:

«Այս պայքարի ամենագեղեցիկը նա է, որ սա ապակուսակցական պայքար է, համազգային պայքար է, ազգային ազատագրական պայքար է եւ շատ բնական է, որ ազգային ազատագրական պայքարն առաջնորդում է հայ եկեղեցին՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա եկեղեցական շարժում չէ, ինչպես փորձում են ներկայացնել մեր հարեւանները եւ հակառակորդները.  «Նրանք փորձում են ասել, որ սա պատերազմի շարժում է, ես ասում եմ՝ ոչ, սա խաղաղության շարժում է»:

Ըստ նրա, որպեսզի աշխարհում կարողանանք մեր շահերը պաշտպանել, պետք է նախ մեր տունը մաքրենք, միմյանց հետ հաշտվենք, որպեսզի կարողանանք աշխարհում ներկայանալ իբրեւ վստահելի գործընկեր: Դիվանագետը վստահեցնում է, որ խաղաղությունը չեն մուրում, նվաճում են եւ հնարավոր լինելու է նվաճել այդ խաղաղությունը: Իսկ իր համար, սա նաեւ ինքնամաքրման պայքար է:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման էր, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին։ Երեկ, Հանրապետության հրապարակում, հանրահավաքի ժամանակ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ դրվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031