Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ փոխնախարարը պարզաբանեց, թե ինչի շուրջ են բանակցում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները

Մայիս 10,2024 18:45

Ի՞նչ հիմնական տարաձայնությունների հաղթահարման նպատակով են բանակցում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ինչ խնդիրներ են մնում չլուծված՝  ԵՄ-Հայաստան հարաբերություններին  նվիրված մամուլի ասուլիսին հնչած այս հարցի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հետեւյալը պարզաբանեց. «Տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատում, բոլոր ճանապարհների բացում՝ պահպանելով ամեն  երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, համատեղ համաձայնության սկզբունքները: Հիմնականում բանակցություններն ընթանալու են այդ ուղով»:

ԱԳ փոխնախարարը նաեւ հավելեց, որ գնահատելի են  այդ գործընթացին աջակցելու ղազախական կողմի ջանքերը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031