Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ ստախոս կառավարությանը»․ Երթ ու մոմավառություն՝ Գյումրիում

Ապրիլ 29,2022 20:00

Այս պահին Գյումրիում ևս սկսվել է քայլերթ, որին մասնակցում են ընդդիմադիր բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները,  նրանց համակիրները, շարքային քաղաքացիներ,  նախկին պաշտոնյաներ՝ Շիրակի նախկին մարզպետներ ու պատգամավորներ։

Նկատենք, որ մինչ այդ  ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն առանձին-առանձին էին կազմակերպում դիմադրության ցույցեր, որոնք ավելի սակավաթիվ էին։

Գյումրիում կազմակերպված  երթին մասնակցում են պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը։

Երթը սկսվել է Շառլ Ազնավուրի հրապարակից,  մասնակիցները վանկարկում են «Պայքա՛ր», «Առանց թուրքի Հայաստան»,  «Ոտքի Հայաստան, ոտքի Գյումրի, ոտքի Արցախ», «Դեպի հաղթանակ»,  «Դեպի փրկություն», «Ո՛չ ստախոս կառավարությանը»։

Նրանք գյումրեցիներին կոչ են անում անտարբեր չմնալ  ու ոտքի կանգնել։

«Ապրե՛ք անվտանգ երկրում, ազգային երկրում ապրե՛ք, միացե՛ք», հայրենասիրական երգերի ներքո վանկարկում են երթի մասնակիցները՝ անցնելով քաղաքի ամենակենտրոնական հատվածներով։  Երթն ավարտվելու  է Վարդանանց հրապարակում։

Նրանք մի պահ կանգնեցին Շիրակի մարզպետարանի դիմաց՝ ելույթ ունենալով, իրենց ասելիքը շեշտադրելով։ Մասնակիցներն այն համարում են իրազեկման երթ, որին հաջորդելու են բողոքի նոր ակցիաներ։

Վարդանանց հրապարակում  երթի մասնակիցները սկսել են մոմավառություն նահատակների հիշատակին։ Նրանք նշում են, որ նահատակ զինվորների հոգիները պահանջում  ու պարտադրում են միավորվել հանուն Հայաստանի, հանուն Արցախի,   պահանջում են արդարություն, ազգային իշխանություն։

«Պատահական չէ, որ Գյումրին անվանվում է հայրաքաղաք, հայրաքաղաքը  պիտի լինի մայրաքաղաքի թիկունքին, չպիտի թողնի մայրաքաղաքին միայնակ։ Պետք է մայիսի 1-ին սկիզբ դնենք նոր արշալույսին, այն պիտի լինի ազգային արժանապատվության պայքար, Հայոց պետականության հզորացման պայքար», -ասաց Արծվիկ Մինասյանը՝ գյումրեցիներին հրավիրելով մասնակցել մայիսի 1-ին Երևանում կայանալիք երթին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930