Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Զարթիր լաո»-ն ժողովրդինն է, մի ասոցացրեք այն իշխանության համար միակողմանի պայքարի հետ»․ ՔՊ պատգամավոր

Մայիս 03,2022 20:02

«Վստահ եմ, որ եթե իրենց միակ եւ իրական պահանջը չլիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա «Զարթիր լաո» պատմական երգի շուրջ կդիմավորեին ավելի շատ ՀՀ քաղաքացիներ եւ հայեր»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով դիմադրության շարժման ժամանակ հնչող «Զարթիր լաո» երգին։

Բաքոյանի խոսքով՝ այն հայկական ժողովրդական երգ է, ժողովրդինն է եւ պատմական փաստի մասին է․ «Ժողովրդի վստահությունը սպառած քաղաքական խմբակների կողմից երգի օգտագործումը քաղաքական  նպատակներով կարող է արժեզրկել երգի պահանջը, որովհետեւ վտանգ կա, որ կարող է ասոցացվել նրանց՝ զուտ իշխանության համար մղվող պայքարի հետ։ Այն հայկական է, հայ ժողովրդինն է, մի ասոսացրեք այն իշխանության համար մղվող նրանց միակողմանի պայքարի հետ»։

Պատգամավորի բնորոշմամբ՝ ընդդիմությունը չի կարող լինել իրական ընդդիմություն, որովհետեւ ՀՀ մեծամասնությունը չի վստահում իրեն․ «Պառակտում եք ժողովրդին»։ Հավելենք, որ ընդդիմադիր խմբակցություններից այսօր գրանցված պատգամավոր դեռեւս չկա, քվորումն ապահովվել է 64 ներկա պատգամավորներով․ դիմադրության շարժումը վաղ առավոտից Երեւանի փողոցներում շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031