ԱԺ նստաշրջանում Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արծարծեց ջրի որակի հարցը։
Դիմելով ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Երեւանում վերջին տարիներին ջրամատակարարման որակը վատթարացել է՝ որոշ թաղամասերում տարվա որոշ ժամանակահատվածում ջրամատակարարումը լինում է գրաֆիկով։ «Երկրորդ, վերջին ամիսներին Հայաստանի մի քանի բնակավայրերում ջրից թունավորման դեպքեր եղան։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցերի առնչությամբ և ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել՝ նշված խնդիրների հաղթահարման ուղղությամբ, որպեսզի ՀՀ քաղաքացին խմելու ջրի ծորակը բացելով՝ չմտածի՝ կթունավորվի, թե՞ չի թունավորվի»,- ասաց նա։
Առնակ Ավետիսյանն ի պատասխան ասաց, որ դժվար է փաստել, որ ջրամատակարարման որակի վատթարացում կա։ Իսկ ջրի թունավորման դեպքերով, նրա խոսքով, պետք է սպասել համապատասխան վարույթների ավարտին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տիգրան Աբրահամյանը նաև հարցրեց․ «Հաշվի առնելով, որ տարիների ընթացքում ջրամատակարարումը վատթարացել է, նաև ջրի որակի հետ կապված խնդիր կա, կոնկրետ «Վեոլիա ջուր» ընկերությունից կառավարումը վերցնելու և այլ ընկերությանը փոխանցելու հարցը քննարկվո՞ւմ է»։
Առնակ Ավետիսյանը հստակ չպատասխանեց այդ հարցին՝ նշելով,որ օպերատորի հետ աշխատանք է տարվում՝ բարելավելու ջրի որակի ու մատակարարման հարցերը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































