Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորապես վշտացած եմ ԱՄԷ Նախագահ, Նորին գերազանցություն, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի՝ մահվան կապակցությամբ». Արմեն Սարգսյան

Մայիս 13,2022 22:55

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ ԱՄԷ Նախագահ, Նորին գերազանցություն, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի՝ մահվան կապակցությամբ:

Նորին մեծության մահը մեծ կորուստ է ոչ միայն ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, այլև ողջ արաբական աշխարհի համար։
Նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը հայրենասեր, իմաստուն ու հեռատես առաջնորդ էր, իր երկրին ու ժողովրդին նվիրված անձնավորություն, որն իր անձնական մեծ և առանձնահատուկ ներդրումն է ունեցել Հայաստանի և ԱՄԷ-ի, հայ և արաբ ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման և սերտացման գործում։

Անկեղծ ցավակցություններս և վշտակցության խոսքերս եմ հղում թագավորական ողջ ընտանիքին, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի զավակներին ու հարազատներին և ԱՄԷ բարեկամ ժողովրդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031