Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանին քննիչ հանձնաժողով հրավիրելու ծանուցում է ուղարկվել, ցանկում նաև Ժիրայր Լիպարիտյանն է. Factor.am

Մայիս 27,2022 14:36

Factor.am-ի տեղեկություններով 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը որոշել է հունիսի ընթացքում հանձնաժողով հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին և ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա փոխանցմամբ՝ հրավերը Վարդան Օսկանյանին արդեն ուղարկվել է, հանձնաժողովը ճշտում է Լիպարիտյանի հասցեն, որպեսզի նրան ևս հրավեր ուղարկի: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վարդան Օսկանյանից՝ արդյո՞ք ներկայանալու է հանձնաժողով, սակայն, նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց:

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031