Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՊՀ զեկույց․ առողջապահության նախարարությունն անհիմն սահմանափակել է «Վան Ֆարմ»-ի ձեռնարկատիրական գործունեությունը

Հունիս 06,2022 17:26 Share

Առողջապահության նախարարությունը անհիմն սահմանափակել է «Վան Ֆարմ» ընկերության ձեռնարկատիրական գործունեությունը՝ թույլ չտալով մի շարք դեղերի ներմուծումը։ Այս եզրահանգման է եկել մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որն այսօր հրապարակել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը։

Ըստ այս հաշվետվության, հանձնաժողովը վարույթ է հարուցել «Վան Ֆարմ» ընկերության դիմումի հիման վրա։ 2020 թվականին ընկերությունը դիմել էր առողջապահության նախարարություն, որպեսզի թույլտվություն ստանա ՌԴ-ից Հայաստան 40 անուն դեղ ներմուծելու։ Նախարարությունը թույլատրել է 40 անուն դեղերից ընդամենը 19-ի ներմուծումը՝ հղում անելով «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին, այն է՝ ներմուծման հավաստագրի տրամադրման համար դեղի գրանցված լինելը պարտադիր չէ արտակարգ իրավիճակների կամ դրանց առաջացման վտանգի առկայության դեպքում։ Իսկ 21 անուն դեղերի ներմուծման թույլտվությունը նախարարությունը մերժել է, հիմնավորելով՝ թե «Գեդեոն-Ռիխտեր»-ը արտադրող գործարանից ՀՀ է ներմուծել «Գեդեոն Ռիխտեր» ընկերության արտադրության մեծածավալ քանակությամբ դեղեր՝ 6 ամսվա վաճառքի անխափան ապահովման նպատակով։

Հարուցված վարույթի արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ առողջապահության նախարարությունը մերժել է «Վան Ֆարմ»-ին դեղերի ներմուծման թույլտվություն տրամադրել՝ ՀՀ-ում այդ դեղերի բավարար քանակի առկայության մասին «Գեդեոն Ռիխտեր»-ի գրության հիմքով։ Ըստ հանձնաժողովի, սրանով նախարարությունն անհիմն սահմանափակել է նշված դեղերի մասով «Վան Ֆարմ»-ի ձեռնարկատիրական գործունեությունը։

Արդյունքում առողջապահության նախարարության նկատմամբ կիրառվել է ընդամենը նախազգուշացում։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930