Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնական Սյունիք»․ Սյունիքի մարզպետարանի եւ «Աժդանակ» ընկերության նախագիծը (ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 04,2022 00:40

Կիրակի՝ հուլիսի 3-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակը բազմամարդ էր․ «Միասնական Սյունիք» խորագրով համերգային ծրագրի շրջանակում ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանը, Սոնա Շահգելդյանը եւ Աղասի Իսպիրյանը։

«Պատմությունը ցույց է տվել, որ երբ Սյունիքը միասնական է լինում՝ հաղթում է։ Հենց այսօր Սյունիքին միասնություն է պետք, միասնական պետք է լինենք, ու ինչու չէ, նաեւ մշակույթով։  Սա սկիզբն է, «Միասնական Սյունիք»  նախագծով տարբեր մշակութային միջոցառումներ են կազմակերպվելու ու ոչ միայն Կապանում, այլ մարզի տարբեր համայնքներում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նախագիծը իրականացվում է «Աժդանակ» ընկերության ֆինանսական աջակցությամբ։

«Նման խորագրով միջոցառումներ  պետք են բոլորիս, հատկապես Սյունիքին։ Սյունեցին տարբերվում է բոլորից, հզոր ու միասնական եղեք»,-ասաց Աղասի Իսպիրյանը։

Մոտ երկուսուկես ժամ տեւած համերգի ընթացքում սիրված երգիչները ներկայացան ժողովրդական ու հայ երգահանների ստեղծագործությունները։

Համերգից դրվագներ՝ այստեղ։

Իսկ վերջում Համլետ Գեւորգյանն էլ առաջարկեց միասնական շուրջպար բռնել՝ ի նշանավորումն օրվա խորհրդի։

Շուրջպարի կադրերն՝ այստեղ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031