Լրահոս
Օրվա լրահոսը

«10-ի գործով» ոստիկանների վկայությունները հերքում են մեղադրանքը. Ալեքսանդր Կոչուբաեւ 

Հուլիս 14,2022 18:55

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի եւ այլ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց՝ Արսեն Վարդանյան, Էմանուել Սինան, Նարեկ Վերդյան, Արշակ Սարգսյան, Սարգիս Կարապետյան, Տարոն Մանուկյան, Մեսրոպ Եղիազարյան, Աշոտ Հովհաննիսյան, Նարեկ Մանթաշյան, դեմ հարուցված գործով վկաների հարցաքննությունն այսօր շարունակվում էր:

Հիշեցնենք՝ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց դեմ գործ է հարուցվել ՝ գլխավոր դատախազության դեմ ցույցին մասնակցելու եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական վանկարկումներ անելու, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար:

Այսօր դատարանում վկայություն են տվել երեք ոստիկաններ: Պաշտպաններից Ալեքսանդր Կոչումբաեւն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկաններն իրենց վկայություններով, ըստ էության հերքել են խուլիգանության մեղադրանքը, որն առաջադրվել այս գործով: Ըստ պաշտպանի, ոստիկանները հերքել են, որ այդ օրը, այդ տեղում բնույթով այնպիսի խախտումներ են եղել, որոնք կարող էին առաջացնել խուլիգանություն, հասարակության մոտ վախի ու տագնապի զգացողություն: Ոստիկանների նման հայտարարությունները փաստաբանին եւս մեկ հիմք են տալիս պնդելու, որ «10-ի գործը»  քաղաքական է, տասն ամբաստանյալները հետապնդվում են բացառապես իրենց քաղաքական հայացքներից ելնելով:

Այս գործով անցնող ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանն էլ փոխանցեց, որ ոստիկաններից երկուսն առհասարակ, հայտարարել են, որ ամբաստանյալներից որեւէ մեկին անգամ չեն ճանաչում: Միայն մեկ ոստիկան է ասել, որ ամբաստանյալներից մի քանիսին ճանաչում է, բայց նրանց կողմից որեւէ հանցանք պարունակող արարք չի տեսել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031