Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում տեղի կունենա «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը

Հուլիս 16,2022 15:51

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության» աջակցությամբ՝ հուլիսի 23-27-ը Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում տեղի կունենա «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը, որի եզրափակիչ համերգը կկայանա հուլիսի 27-ին Ստեփանակերտում:

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Էդգար Գյանջումյանը, Վահե Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աշոտ Ղազարյանը և Էդմոնդ Մակարյանը միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ հանդիսատեսին կներկայացնեն իրենց ստեղծագործությունները՝ իրենց իսկ կատարմամբ: Բեմում կլինեն նաև մենակատարներ Արման Աբրահամյանը, Լուսինե Կչոզյանը, Մարինա Խանդանյանը, Արմեն Մկրտչյանը:

Հավելենք, որ նախագիծը կմեկնարկի Շինուհայր գյուղից՝ հուլիսի 23-ին: Հուլիսի 24-ին նախատեսվում են համերգներ Քարահունջ և Խնձորեսկ գյուղերում, հուլիսի 25-ին՝ Տեղ և Աղավնո գյուղերում, հուլիսի 26-ին՝ Ճարտար և Մարտունի քաղաքներում: Ստեփանակերտում կայանալիք համերգը տեղի կունենա Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի համերգասրահում՝ երեկոյան ժամը 19:00-ին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031