Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ռեժիսոր Կարեն Շահնազարովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

Օգոստոս 09,2022 10:42 Share

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ռեժիսոր Կարեն Շահնազարովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար «Մոսֆիլմ կինոկոնցեռն» ձեռնարկության գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով»,-ասված է փաստաթղթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել