Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները բեռնատարներով տեղափոխել, որ վաղը թուրքը չքանդի. Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 13,2022 17:04 Share

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեւի դժոխքը սա է։ Հենց հիմա Բերձորի եւ Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում։ Մարդիկ փորում են իրենց հսրազատների գերեզմանները, հանում աճյուններն ու Կարմիր Խաչի եւ Արցախի իշխանության մասնակի ֆինանսական աջակցությամբ տեղափոխում այլ բնակավայրեր։

Պարզվեց, էստեղ էլ անլուծելի խնդիրներ կան. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվող բերձորցիները եւս փորձում են իրենց հարազատների աճյունները տեղափոխել Հայաստան, սակայն գերեզմանների համար հատկացվող տարածքներ գրեթե չկան։

Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները բեռնատարներով տեղափոխել, որ վաղը թուրքը չքանդի որդուդ գերեզմանն ու վրան չմիզի։

Իսկ օգոստոսի 22-ից Բերձորն ու Աղավնոն հոսանքազրկվելու են՝ օգոստոսի 25-ին թուրքին պաշտոնապես հանձնվելու համար։
Օգոստոսի 26-ին Ալիեւը Մեհրիբանի ծննդյան նվերն արդեն պատրաստել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել