Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

«Մեր աչքի առջև հայրենիքը կրճատվում է». բողոքի ցույց Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության դիմաց. «Փաստինֆո»

Օգոստոս 25,2022 12:52 Share

«Փաստինֆո». Հայերը բողոքի ցույց են իրականացրել ԱՄՆ-ում՝ ի աջակցություն Արցախի: Ցույցը նախաձեռնել են դաշնակցականները և «Դիմադրության» շարժման հանձնախումբը: Ցույցի մասնակիցները շրջափակել են Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքը և դատապարտել են ՀՀ իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը և Աղավնո, Բերձոր ու Սուս բնակավայրերի հանձնումը:

Ցուցարարները նաև «Աղավնոն, Բերձորը ու Սուսը հայկական են», «Ազատություն հայ ռազմագերիներին» գրություններով պաստառներ են դրել ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսության շենքի դիմաց. «Հայաստանի իշխանությունները ուղիղ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ, գաղտնի պայմանավորվածության արդյունքում տեղի է ունենում Արցախի ամբողջական զինաթափման, Լաչինի միջանցքով հուսալի ցամաքային կապի խոչընդոտման և Արցախի հայաթափման գործընթաց: Ամեն օր մեր աչքի առջև հայրենիքը կրճատվում ու վաճառվում է: Ժամն օրհասական է և այլևս հրամայական է դարձել յուրաքանչյուր հայի վերաբերմունքը հայրենիքի հանդեպ»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել