Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում ԵՄ-ին և ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու, որ ադրբեջանական զորքերը լքեն Հայաստանը և մարտերը չվերսկսվեն». Բաց հասարակության հիմնադրամների տարածաշրջանի գործադիր տնօրեն

Սեպտեմբեր 19,2022 10:04

Բաց հասարակության հիմնադրամները կոչ են անում միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ ինտենսիվ մարտերի բռնկումից հետո, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 զինծառայող:

Ինչպես ասվում է Բաց հասարակության հիմնադրամների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում, անցնող շաբաթվա սկզբին ադրբեջանական ուժերը հրետակոծել են Հայաստանի տարածքը, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ այնուհետև գրավել տարածքներ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի ներսում։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, մեծ երկրի կողմից  ավելի փոքր, քաղաքականապես մեկուսացված հարևանի դեմ ագրեսիայի ևս մեկ ակնհայտ օրինակ է», – հայտարարել է Բաց հասարակության հիմնադրամների Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գործադիր տնօրեն Դանիելա Շվարցերը:

«Մենք կոչ ենք անում ԵՄ-ին և ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու, որ ադրբեջանական զորքերը լքեն Հայաստանը և մարտերը չվերսկսվեն, այդ թվում՝ հրադադարի մոնիտորինգի խմբերի տեղակայման և Բաքվի վրա դիվանագիտական ճնշման միջոցով, որպեսզի վերջինս վերադառնա խաղաղ բանակցություններին»:

Բաց հասարակության հիմնադրամներՀայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930