Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հայցը առ Աստված բարձրացրեցինք՝ խնդրելով Երկնավորից, որ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը». Կաթողիկոսի խոսքը Եռաբլուրում

Սեպտեմբեր 21,2022 17:37

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր Եռաբլուր այցելեց ու աղոթքից հետո իր ուղերձը հղեց՝ լրագրողների հետ զրույցում՝ չպատասխանելով որեւէ հարցի, այդ թվում չմանրամասնելով, թե ինչ են խոսել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետհանդիպում ունենալո՞ւ է նախկին այլ նախագահների հետ, իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում է տեսնում, ինչո՞ւ պետական միջոցառումներին չի լինում եւ այլն:

«Անկախության այս օրը մենք հոգեւոր դասի հետ միասին եկել ենք Եռաբլուրի այս նվիրական վայր, ուր հանգչում են նահատակ մեր զավակները՝ նրանց հիշատակին խոնարհում բերելու եւ աղոթք: Մենք մեր հայցը առ Աստված բարձրացրեցինք՝ խնդրելով Երկնավորից, որ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը եւ հեղի մեր ժողովրդի կյանքից ներս խաղաղություն, որպեսզի ազգիս զավակները ապրեն ստեղծագործ կյանքով, ապրեն բարօրության մեջ, սիրով եւ միաբանությամբ:

Տերը թող օգնական եւ պահապան լինի մեզ եւ զորացնի մեր երկիրը՝ պաշտպանելու եւ ապահովությունն ու անվտանգությունը ուղեկից դարձնելու մեր ժողովրդին՝ մեր կյանքի բոլոր ժամանակներում»,- ասաց վեհափառը եւ այսքանով ամփոփեց իր խոսքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930