Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պնդում եմ, որ 3 նախագահների կոնսոլիդացիայի առաջարկը երբ որ լինի՝ վարչապետը կհանդիպի». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 04,2022 15:45

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ համախմբման առաջարկին, ըստ էության ասաց, որ մենք այդ աջակցության կարիքը չունենք, ու հիմա ձեզ քննադատում են, թե որտեղի՞ց է գալիս ձեր այդ ինքնավստահությունը, որ անգամ այս ճգնաժամային, պատերազմական վիճակում դուք դեմ եք համախմբմանը:

Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ երբ առաջարկը լինի համախմբման, կքննարկեն. «Նախ իրենք հլը թող իրար մեջ հասկանան՝ ինչ են ուզում: Ես պնդում եմ, որ այդ առաջարկը երբ որ լինի՝ վարչապետը կհանդիպի, դա իմ կարծիքն է…Ուղղակի գիտեք ինչ, հլը մի հատ այդ կազմը պատկերացրեք, էլի՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, կաթողիկոս, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ես բացառում եմ, որ այդ կազմը միասին ինչ-որ դրական բանի շուրջ կպայմանավորվեն ու փորձը դա ապացուցում է: Եթե պայմանավորվելու լինեին, 30 տարի կպայմանավորվեին ու Մարտի 1 չէինք ունենա, օպերացիա «Կալցո» Բաղրամյանի վրա չէինք ունենա, շատ ու շատ նման դեպքեր չէինք ունենա: Թերահավատ եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31