Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մի ժողովուրդ ընտրում է Նիկոլ Փաշինյան, ո՞նց կարող է պետություն ունենալ»․ Խաչիկ Մանուկյան

Հոկտեմբեր 10,2022 16:48 Share

«Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հարցազրույցում ասում էր, որ երկիրը չի լինելու, ու ինքը շատ ճիշտ գնահատական տվեց, որովհետեւ եթե մի ժողովուրդ ընտրում է Նիկոլ Փաշինյան, ո՞նց կարող է պետություն ունենալ,- «Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝  բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

Նրա խոսքով․ «Ես ընդամենը երեւույթներն եմ վերլուծում, եւ հասկանում եմ, որ իմ երկիրը շարունակում է սպառվել, տարածքներ է կորցնում, իսկ նրանք, որ ժամանակին ասում էին՝ մենք գնացել ենք, մտել ենք ուրիշի տուն, գրասեղան ենք դրել, պիտի թողնենք էդ տարածքները (նկատի ունի «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին-Գ․Հ․), բա հիմա եկել են մեր տուն, Ջերմուկ, ինչո՞ւ չես խոսում, ձայն հանիր, այ վախեցած, Նիկոլի գիրքը լավ ե՞ս տպում, էդ Նիկոլիդ խոսքերը, որ պատերին փակցնում էիք «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»․․․Ինչ մեղք եք․․․Ձեր տունը Թուրքիան է, ձեր ժողովուրդն էլ թուրքը, դուք իմ երկրի հետ կապ չունեք։ Մաքրման պրոցեսը շատ դժվար է լինելու, բայց լինելու է։ Ցավոք, սրանք էնքան են կարողացել իրական արժեքները շրջանցել, ոչնչացնել․․․Եվ այո, դրա համար պետք է արվեստագետները, մշակույթի իրական գործիչները միանան․․․»։

Խաչիկ Մանուկյանը վստահ է ․«Ի վերջո առողջ բանականությունը հաղթելու է, հայկական գենը չի սպառվել, որովհետեւ ինչքան էլ թրքաքայլականները տանեն կործանման ու կոտորելու, միեւնույն է, ամեն բան փոխվելու է։ Դրա համար չպետք է հանդուրժել ստի կայսրությունը, կեղծ օրակարգերը․․․Սրանք մեր ժողովրդին համոզում են, թե մեր հարեւանը մեր բարեկամն է դառնալու, ո՛չ, դա մեր թշնամին է, դա հակառակորդ չէ, դա միշտ թշնամին է եղել եւ թշնամի էլ լինելու է․․․Իմիջիայլոց Ռուբեն Հովսեփյանն ասում էր, որ մենք թուրքերին ատում ենք, պարզ է, թե ինչու, իսկ իրենք մեզ ինչո՞ւ են ատում»։

Նա հույս հայտնեց, որ հայերի գիտական միտքն ունակ է հզոր ռազմարդյունաբերություն ստեղծելու, ապա «Մաուգլի» մուլտֆիլմի հետ զուգահեռ տարավ․ «Հիշո՞ւմ եք, երբ Մաուգլին դաշույնը ձեռք բերեց, բոլոր գազանները սկսեցին վախենալ, այդպես էլ , երբ հայ ժողովուրդը ձեռք բերի իր «դաշույնը», իրեն հարգանքով կմոտենան»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31