Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Գրիգորյան. Էրիկ Ալեքսանյանը մեզ չի բողոքել, որ իր ձերբակալումն ապօրինի է. «Հրապարակ»

Հոկտեմբեր 21,2022 11:03

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման փաստին։ Հիշեցրինք, որ փաստաբանի կողմնակիցներն ասում են՝ սա քաղաքական հետապնդում է իրենց ընկերոջ նկատմամբ։ «Փաստաբանի մասով մենք ձերբակալման առաջին ժամերին այց ենք իրականացրել, հենց տեղում իր հետ զրուցել են իմ ներկայացուցիչները, հասկացել ենք՝ ինչ խնդիրներ ունի փաստաբանը, կապի մեջ եմ եղել նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հետ»,- ասաց Գրիգորյանը։ Ապա, անդրադառնալով գնահատականներին, ասաց․ «Դատարանում պիտի գնահատման առարկա դառնա։ Հիմա փաստաբանի կողմնակիցները կարող են պնդումներ անել, ես ծանոթ չեմ քրեական գործին եւ չեմ կարող օբյեկտիվորեն որեւէ բան ասել էդ մասով, թե որքանով է հիմնավոր։ Բայց գործի արդար քննության ընթացքում պիտի գնահատման առարկա դառնա, թե անձի փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում արդյոք լիազորությունների չարաշահման մասին կոնկրետ դեպքով հնարավո՞ր է խոսել, թե՞ ոչ, թե՞ դա բխում է փաստաբանի լիազորություններից»։

Իսկ երբ Էրիկ Ալեքսանյանը Ձեր աշխատակիցներին ներկայացրել է իրավիճակը, չի՞ դժգոհել, որ իր իրավունքները խախտվել են, ապօրինի է այս ամենը եւ այլն։

– Չէ, նման դժգոհություն հանդիպման ժամանակ չի հնչեցվել, մեզ նման բողոք-պահանջ չի ներկայացվել փաստաբանի կողմից՝ առ այն, որ ինքը համարում է, որ դա ապօրինի է, եւ այլն։ Պայմանների հետ կապված է քննարկում իրականացվել, նաեւ՝ ձեւաչափի, ուղղակիորեն նաեւ խնդիր ենք ունեցել էդ պահին ապահովելու, որ իր փաստաբանն իրեն հասանելիություն ունենա, որ պաշտպանությունն էֆեկտիվ իրականացվի, բայց մեզ նման բողոք չի ներկայացվել ձերբակալման մասով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31