Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ» խմբակցության մոտեցումները եւ պլանները որեւէ փոփոխություն չեն կրել. Մամիջանյան

Նոյեմբեր 11,2022 15:55 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի լրատվականներից մեկին տված հարցազրույցի կարճ տարբերակի տարածումը համացանցում առիթ է տվել որոշակի սխալ ընկալումների ձեւավորմանը։

Վերահաստատում եմ դեռեւս նախորդ լիագումար նիստերի ժամանակ արված իմ հայտարարությունը.
Մեկ տարի առաջ, երբ ձևավորվում էր ութերորդ գումարման ԱԺ-ն, մենք բազմիցս նշել ենք, որ պատգամավորական մանդատը մեզ համար հանդիսանում է բացառապես պայքարի գործիք, և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար: Իսկ ՀՀԿ-ն լինելով առաջամարտիկներից մեկը թե՛ փողոցային, թե՛ պառլամենտական պայքարի ձևաչափերում, բազմիցս ապացուցել է, որ Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են։

Ի համերաշխություն մեր ընդդիմադիր խորհրդարանական գործընկերներին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ներկա են գտնվել ԱԺ անցած լիագումար նիստերի հայտարարության ժամին:

Իսկ մեր խմբակցության մասնակցությունը ԱԺ քվեարկությանը պայմանավորված էր մեկ պարզ տրամաբանությամբ. Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող զարգացումները անխուսափելիորեն հանգրվանելու են Ազգային ժողովում, ինչպես նաև Սահմանադրական դատարանում: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել:
«Պատիվ ունեմ» խմբակցության մոտեցումները եւ պլանները որեւէ փոփոխություն չեն կրել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930