Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառուսականությունից բացի Փաշինյանն Արևմուտքին առաջարկելու բան չունի»․ Հայկ Մամիջանյան

Սեպտեմբեր 03,2026 18:59 Share

«Փաշինյանը հայտարարում է, որ գնում է ԵՄ, գնում է, բա չէ։ ԵՄ-ն անվտանգություն ստեղծող կառույց չէ, այլ սպառող։ ԵՄ-ի անվտանգության երաշխավորը ՆԱՏՕ-ն է, ՆԱՏՕ-ի անդամ ամենամեծ բազան՝ ՀՀ-ին մոտ, Թուրքիայում է։ Եթե լուրջ դեմքով մեկն ասելու է, որ թուրք զինվորականները արիաբար պաշտպանելու են ՀՀ պետական շահերը, սահմանները, ինքնիշխանությունը, ես այդ մարդուն կուղղորդեմ մասնագետի հետ հանդիպման։ Սա է պարզ պատասխանը, թե ուր ենք մենք գնում»,- հարցին՝ ո՞ւր է գնում ՀՀ-ն՝ աշխարհաքաղաքական առումով, Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։

Արդեն 5 ժամ է՝ դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։

Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ Փաշինյանն արևմուտքին բացի հակառուսականությունից որևէ առաջարկելու բան չունի․ «Դա շատ վատ վերջ է ունենալու․ Փաշինյանի վերջն ինձ այնքան չի հետաքրքրում։ Խնդիրն այն է, որ իր սխալների, դավաճանությունների համար պատասխան ենք տալու բոլորս»։

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930