Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկություններ Գյումրու մի շարք հասցեներում՝ մայրաքաղաքի ոստիկանների մասնակցությամբ․ ի՞նչ են հայտնաբերել

Մարտ 03,2023 17:20 Share

Գյումրիում այսօր ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ոստիկանները մայրաքաղաքից ժամանած իրենց գործընկերների հետ խուզարկություններ են անցկացրել մի շարք հասցեներում։

Մեր այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մեզ հաջողվեց պարզել, որ ոստիկաններն այսօր բավականին մեծ քանակությամբ զենք-զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել, կան բերման ենթարկվածներ։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը պարբերաբար  ուժեղացված ծառայություն է իրականացնում Գյումրիում։

Նախորդ շաբաթ ևս քաղաքի տարբեր փողոցներում հատ-հատ կանգնեցնում էին ավտոմեքենաները, ստուգում վարորդների փաստաթղթերը, խուզարկում բեռնախցիկները։ Երբեմն նաև կանգնեցնում էին անցորդներին ու խուզարկում։

Նախորդ անգամ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել էին ատրճանակ, դանակ, մահակ։

Նշենք նաև, որ զբոսաշրջային պահանջված քաղաքի վերածվող Գյումրիում թմրանյութերի օգտագործման բազում դեպքեր են գրանցվում, ոստիկանությունը քաղաքի տարբեր անկյուններից պարբերաբար հայտնաբերում ու ձերբակալում է թմրանյութեր պահողների ու օգտագործողների։ Այդ պատմությունները, որոնց հերոսները, ցավոք, երիտասարդներ են, հաճախակի են տեղի գտնում ոստիկանության պաշտոնական լրահոսում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031