Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան

Մարտ 17,2023 12:26

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 16-ին այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել նորաբաց ցուցադրություններին:

Շրջայցի ընթացքում թանգարանի տնօրենը Հանրապետության նախագահին է ներկայացրել ներկայումս Թանգարանի կողմից իրականացվող միջոցառումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ մանրամասներ:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ Վահագն Խաչատուրյանը շրջել է ցուցասրահներում և ծանոթացել հայ հին և միջնադարյան մշակութային կոթողների, ինչպես նաև դասական ու ժամանակակից ստեղծագործողների ցուցադրություններին՝ Մարտիրոս Սարյանի նախկինում չցուցադրված գրաֆիկական աշխատանքներին, Հակոբ Գյուրջյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Գառզուի, Կամո Նիգարյանի և այլ հեղինակների աշխատանքներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031