Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանը մեր քաղաքի թատրոններն են և թատրոնի մարդիկ»

Մարտ 27,2023 21:53

Երևանի քաղաքապետարանն այս տարի տարբերվող ձևաչափով է նշում Թատրոնի համաշխարհային օրը: Տոնական ընդունելության օրակարգում ոլորտում առկա խնդիրներն են. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է թատերարվեստի գործիչների, երևանյան թատրոնների վարչական և ստեղծագործական կազմերի ներկայացուցիչների հետ:

«Թատրոնը հազարամյակներ ի վեր երջանկություն ու դրական էներգիա է տարածում իր շուրջը, որտեղ էլ որ հայտնվի` բակում, փողոցում, դահլիճում, թե տանը: Եվ այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում մեր այսօրվա հանդիպումը և ցանկանում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը կանգնած է լինելու թատրոնի, մեր բոլոր թատերական կազմակերպությունների, մշակութաստեղծ և բարձրարժեք նախաձեռնությունների կողքին: Հույս ունեմ, որ այսօր անկեղծ զրույց կունենանք թատրոնի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների շուրջ, առարկայական ու բաց քննարկման արդյունքում կնախանշենք մեր անելիքները: Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ հայ մշակույթի, թատերարվեստի զարգացման ու առաջընթացի»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Անմիջական ու մտերմիկ զրույցը հնարավորություն էր՝ բարձրաձայնելու և քննարկելու ոլորտի ամենատարբեր՝ ընդհանրական խնդիրներից մինչև ընթացիկ հարցեր:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031