Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա Արցախում չնայած մենք առերեսվում ենք էթնիկ զտման և նոր ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց մենք ունենք պայքարելու կամք․ Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 22,2023 21:36

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուժեղ ու հաջողակ կարող են լինել միայն նրանք, ովքեր կարողանում են սեփական պատմությունից դասեր քաղելով առաջ գնալ, երախտագիտություն հայտնել դժվար իրավիճակում իրենց օգնության ձեռք մեկնածին ու նույն կերպ վարվել այսօր ծանր վիճակում հայտնված մարդկանց հետ: Հենց այս նպատակով 8 տարի առաջ իմ համախոհ և գաղափարակից ընկերների՝ երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանի ու Նուբար Աֆեյանի հետ միասին հիմնեցինք Aurora Prize-ը: Այսօր հպարտությամբ կարելի է ասել, որ այն արդեն համաշխարհային մարդասիրական շատ կարևոր շարժում է դարձել:

Այն ստեղծվեց հայերիս կողմից՝ հայկական թեմայի շուրջ: Մենք ուզում էինք ցույց տալ աշխարհին, որ կրելով ցեղասպանության ցավը՝ միաժամանակ կարող ենք երախտապարտ լինել նրանց, ովքեր փրկել ու կյանքը շարունակելու երկրորդ հնարավորություն էին տվել մեր նախնիներին և, ի հիշատակ նրանց ու մեր նախնիների, պարտավոր ենք նույնը անել՝ օգնելով այսօրվա աշխարհում ծանր դժվարությունների միջով անցնող մարդկանց: Այս գաղափարը կարևոր բանաձև ունի իր մեջ. այն մի կողմից մեզ թույլ է տալիս ազատվել ցեղասպանությունից հետո մեզ հետապնդող զոհի բարդույթից, մյուս կողմից մեզ ուժ է տալիս, քանի որ օգնելով ուրիշներին, մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում:

Հիմա Արցախում չնայած մենք առերեսվում ենք էթնիկ զտման և նոր ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց մենք ունենք պայքարելու կամք, մենք ունենք չհանձնվելու հաստատակամություն և ամեն օր այստեղ մնալով, մեր աշխատանքով ու համառությամբ անհնար ենք դարձնելու մարդկության ու մեր ազգի նկատմամբ նոր հանցագործության իրագործումը:

Շողակաթ հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» ծրագրի շրջանակում խոսել եմ Արցախի շուրջ իրավիճակի և Ավրորայի նշանակության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930