Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան․ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում ունի՝ մասնակցել եւ հաղթել Երեւանի ավագանու ընտրություններում, ինչպես արել է Ալավերդի, Նոյեմբերյան, Տաթեւ համայնքներում»

Ապրիլ 22,2023 23:48

Մինչեւ «Ապրելու երկիր» կուսակցության 2-րդ համագումարում կուսակցության նախագահ ընտրվելը Մանե Թանդիլյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին։

«Մենք հասել ենք կուսակցության որդեգրած մարտավարության հաջորդ հանգրվանին՝ Երեւանի ավագանու ընտրություններին։ Սա առաջիկա ամենակարեւոր քաղաքական իրադարձությունն է, որին պատրաստվում է կուսակցությունը։ Անհնարին է գերագնահատել Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական ազդեցության աստիճանը։ Եվ ուրախ եմ ազդարարել, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում ունի՝ մասնակցել եւ հաղթել ավագանու ընտրություններում։

Երեւանի ընտրություններն ակնհայտորեն ունենալու են քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա։ Մեզ համար ակնհայտ է, որ Երեւանը առաջնորդելու է երկրում քաղաքական փոփոխությունների գործընթացը։ Եվ նաեւ Երեւանում ենք իշխանազրկելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա արել ենք Ալավերդի, Նոյեմբերյան, Տաթեւ համայնքներում։ Երեւանցիների պատասխանատվությունը ամբողջական իշխանափոխության գործում շատ էական եւ վճռորոշ է լինելու։ Թքած ունենալու նուրբ արվեստը, որպես արժեհամակարգ կրող եւ թքելը քաղաքական հպարտության առարկա ներմուծողները պիտի հասկանան, որ խայտառակում են մեր պետությունը, խայտառակում են մեզ։ Հույս ունե՞մ, ամենեւին։ Իմ հույսը իրենք չեն, իմ հույսը մեր ժողովուրդն է, որ իշխանազրկելու է թքողներին մի կողմից, մյուս կողմից քաղաքական ապտակ է հասցնելու նրանց Երեւանում։ Եթե Երեւանը դա չանի, այս այլասերումը չի դադարելու։ Հասնելու է կատարելության եւ իշխանությունների սիրած՝ աննախադեպության։ Որովհետեւ նրանք մեկնաբանելու են այսպես․ ժողովուրդը մեզ մանդատ է տվել դրանից հետո, ուրեմն սա հանգիստ ու անամոթաբար թքելու մանդատ է։ Երեւանի, մայրաքաղաքի ընտրողը դա թույլ չի տալու։ Պատկերավոր ասած՝ մայրական ապտակ է տալու նաեւ դաստիարակչական բացերը լրացնելու համար։

Ես առաջարկում եմ երեւանցիներին՝ ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի»,-ասաց Մանե Թանդիլյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930