Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետը 3-րդ և 4-րդ անգամ նույնպես պարտվեց․ Դատարանը մերժել է Երեւանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի

Հուլիս 07,2023 22:30

Դատարանը մերժել է Երեւանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, որով քաղաքապետարանը պահանջում էր տուգանել նրան շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով։ Այս իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավագետ Վահե Գրիգորյանը։

«Ինչպեսեւ խոստացել էի` Երեւանի քաղաքապետը 3-րդ եւ 4-րդ անգամ նույնպես պարտվեց.

Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների եւ շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երեւանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչեւ 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը սույն գործերով իրականացվում է Իմ կողմից:

Հունիսի 9-ին արդեն իսկ հայտնել էի, որ Երեւանի քաղաքապետը ընդդեմ Իշխան Սաղաթելյանի երկու գործերով` ՎԴ/5036/05/22 եւ ՎԴ/5094/05/22 պարտվել է:

Ահա քիչ առաջ ՀՀ Վարչական դատարանը ՎԴ2/0186/05/22 եւ ՎԴ2/0178/05/22 գործերով եւս Մեր պահանջներն բավարարել է, այսինքն` մերժել է Երեւանի քաղաքապետի երկու հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի:

Հ.Գ. Հարգելի եւ սիրելի լրագրողներ, պարտվող կողմը Երեւանի քաղաքապետն է ի պաշտոնե, բացակայության դեպքում` նրա պարտականությունները ժամանակավորապես կատարողը, քանի որ հայց հարուցելու իրավունքը պայմանավորված է համայնքի ղեկավարի պաշտոնով, իսկ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երեւանի քաղաքապետի պարտականությունները կատարող(ները) չեն հրաժարավել հայցից. սա ընդունեք ի գիտություն»,- գրել է նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31