Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետ Արմեն Օհանյանն այսօր կդառնար 52 տարեկան

Հուլիս 23,2023 18:15

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված տավուշցի փոխգնդապետ Արմեն Օհանյանն այսօր կդառնար 52 տարեկան։

Արմեն Միքայելի Օհանյանը ծնվել է 1971թ.։ Կրթությունը ստացել է ՌԴ-ում, ապա տեղափոխվելով ՀՀ՝ նվիրվել է հայրենիքի պաշտպանության գործին։ 2016թ․-ից հանդիսացել է Իջևանի  N զորամասի  հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով։

Անգնահատելի է փոխգնդապետ Արմեն Օհանյանի կատարած աշխատանքը մարտական հենակետերի ամրացման, նոր հենակետերի կառուցման, կենցաղային պայմանների ապահովման, անվտանգության կառույցների շինարարության գործում:

Մասնակցել է տասնյակ դիվերսիոն գործողությունների  և գերազանց կատարել իր առաջ դրված հանձնարարությունները: Ծառայության ընթացքում իր պարտականությունները անթերի կատարելու, օրինակելի զինվորական կարգապահության և անձնուրաց նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական ծառայության»,«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ»,«Մարտական Հերթապահության I-ին կարգի աստիճան»,«Անբասիր ծառայության» I-ին, II-րդ, III-րդ աստիճանի գերատեսչական,«Բանակի 20 տարի» հոբելյանական մեդալներով և «Երկրապահ կամավորականների միության» հուշամեդալով:

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում բացվել է Արմեն Օհանյանի անկյունը, իսկ N զորամասի տարածում տեղադրվել է հուշաքար` փոխգնդապետի հիշատակին:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Զինուժի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31