Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստանի» հանրահավաքին ժ.18:45-ի դրությամբ Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվել է շուրջ 1000 մարդ

Սեպտեմբեր 14,2023 22:25

ԻՔՄ հաղորդագրությունը «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման՝ սեպտեմբերի 14-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում 18:00-ից մեկնարկել էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող՝ ընդդիմադիր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ամփոփիչ նախընտրական հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:45-ի դրությամբ Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվել է շուրջ 1000 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930