Լրահոս
Օրվա լրահոսը

««Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է»

Սեպտեմբեր 24,2023 21:07

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է, բացարձակ անհրաժեշտություն, որի վերաբերյալ որևէ քննարկում բացառվում է:

Մենք հավատարիմ ենք Վազգեն Սարգսյանի դավանանքին և պետության շահը ու պետության պաշտպանությունը մշտապես համարել ենք գերակա:

«Հանրապետությունը» նաև հիշեցնում է, որ բազմաթիվ առաջարկներ է արել՝թե Արցախին, թե Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգները կանխելու ու վերացնելու համար, այսօր ստեղծված իրավիճակում մենք միանշանակ սատարում ենք Հայաստանի Հանրապետության անկախությանը, դատապարտում ենք ներքին և արտաքին ոտնձգությունները, պատրաստ ենք խոսքով ու գործով պայքարել մեր պետության ինքնիշխանության ու պաշտպանունակության ամրապնդման համար:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930