Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն Վաղարշապատում ընտրվեց նաեւ իմ քաղաքական միջամտության արդյունքում եւ սա փաստ է. Հարություն Մկրտչյան

Հունիս 09,2026 11:16 Share

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

Գանք սկզբից:

Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը ամբողջ Արմավիրի մարզում, որը ընդգրկում է 98 բնակավայր՝ բաշխված 8 համայնքների միջեւ, ընդհանուր առմամբ ստացել է ԸՆԴԱՄԵՆԸ 745 ՔՎԵ… 745….

Միայն Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում Հարություն Մկրտչյանը հավաքել էր 1241 ՔՎԵ, շեշտում եմ՝ միայն Վաղարշապատ խոշորացված համայնքում…

Այս խոսակցությունը 25 տարվա քաղաքական կուսակցության մասին, որը համապետական ընտրություններում ստանում է ընդամենը 1,02 % քվե, ես կհամարեի անլուրջ եւ ժամանակավրեպ, ու չէի էլ բացի, եթե այն պատերի տակ, ամենաբուլվարային ձեւով առաջինը բացած չլինեին սույն կուսակցության ներկայացուցիչները՝անվանելով ինձ «ՊԱՐՏՎԱԾ» թեկնածու, կամ ձեւակերպելով միտք, թե Վաղարշապատում իրենց պարտության պատճառը թեկնածուն էր՝ ի դեմս ինձ…

Հիմա, առանց էմոցիաների, չոր փաստերով բոլորը տեսան ու համոզվեցին, թե ումն էին Վաղարշապատ խոշորացված համայնքի ԲՈԼՈՐ 1241 քվեները, ու նաեւ խորը ափսոսանք եմ հայտնում այն քվեների համար, որոնք փնջերով էին, եւ ես դրանք անձնապես կորցրի, որովհետեւ ներկայացված էի տվյալ կուսակցության ընտրացուցակով (գլուխներդ չտանեմ ու չտեղադրեմ նաեւ սա ապացուցող բազում փաստեր)…

Էլ չեմ խոսում այն մասին, որ ՔՊ-ն Վաղարշապատում ընտրվեց նաեւ իմ քաղաքական միջամտության արդյունքում եւ սա փաստ է՝ ամենայն հարգանքով բոլոր ընտրողների եւ ընտրված համայնքապետ Արգիշտի Մեխակյանի նկատմամբ, ում հետ այսօր ես ունեմ շատ ջերմ մարդկային հարաբերություններ։

Էլ չեմ խոսում այն մասին, որ Վաղարշապատի ընտրությունների գլխավոր հակաքարոզչությունը ուղղված էր հենց իմ դեմ ու ես այդ պայքարում լրիվ մենակ էի.

Ոչ մի էմոցիա՝ տիկնայք եւ պարոնայք.

Չոր թվեր, չոր փաստեր, չոր ուղեցույց…

Դե հիմա կպեք ավելի արդյունավետ գործերի, ժամանակ եւ ռեսուրսներ էլ մի ծախսեք քաղաքական դաշտում, որովհետեւ եթե ստացվելու լիներ, 25 տարվա մեջ արդեն ստացվել, պրծել էր… ու մի կարծեք, որ դուք էնքան խելոք եք, որ կարող եք մարդկանց օգտագործել ձեր քաղաքական նպատակներով, ապա «քցել», իսկ հետո սեւացնել… չի կարելի, պարզապես չի կարելի…

Շատ խիստ թերագնահատել էիք իմ մտավոր կարողությունները եւ քաղաքական ազդեցության չափը…

Սա իմ վերջին քաղաքական գրառումն էր այս ուժի մասին, որովհետեւ ընտրողներին այս ամենը ընդհանուր առմամբ չի էլ հետաքրքրում… ավելի լուրջ պրոցեսներ կան…

Բարին ընդ ձեզ… արեւն ընդ ձեզ ((((

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930