Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից. «Հանրապետություն» կուսակցություն

Հունիս 16,2026 17:15 Share

«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արդարադատության նախարարությանը ներկայացրած դիմումի և դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։

Ակնհայտորեն ներքաղաքական գործընթացների վրա ազդելու մղումով՝ ՌԴ-ն սահմանափակումներ է մտցրել ՀՀ ապրանքների նկատմամբ, ինչը փակուղու առաջ է կանգնեցրել ՀՀ արտադրողներին։ Անհրաժեշտ պահին աջակցության ձեռք են մեկնել ԵՄ երկրները։

Ստեղծված իրավիճակի ամբողջական լուծման միակ հնարավոր տարբերակը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալն ու Խոր և համապարփակ առևտրի, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրերը ԵՄ-ի հետ ստորագրելն է։ Դա է նաև հանրության գերակշիռ մասի ցանկությունը, որը մենք ձևակերպել ենք։ Հետևաբար, մեր հայտարարությունը բաց է քաղաքական այլ ուժերի միանալու համար և կարող է ընդունվել որպես հանրային պահանջ։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930