Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանն էլ հեղափոխությունից հետո նոր տուն գնեց եւ մեքենա ունեցավ․ «Ժողովուրդ»

Նոյեմբեր 11,2023 08:43 Share

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հեղափոխությունից հետո բազմաթիվ հանրահավաքներ վարելով, ստացավ ամենացանկալի պաշտոնը։ 2018 թվականից այս պաշտոնը զբաղեցնելով՝ Արմեն Գրիգորյանը քիչ ունեցվածք չի դիզել։ Ուշագրավն այն է, որ 2018 թվականին, երբ նոր էր նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնին, աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը այդ տարվա ընթացքում կազմել է 14 մլն 105 հազար դրամ։ Այժմ, երբ գրեթե 5 տարի Գրիգորյանը պաշտոնավարում է, նրա միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 21 մլն 909 հազար դրամ։

Ստացվում է, որ միշտ գործուղումների եւ կարեւոր հանդիպումների մեկնող Գրիգորյանի աշխատանքի վարձատրությունը գրեթե կրկնապատկվել է։ 2018 թվականին Գրիգորյանը անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 2020 թվականի հաշվետու տարվա ընթացքում ձեռք է բերել նոր բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկում։

Գրիգորյանը նախկինում մեքենա չի ունեցել, սակայն Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո՝ հաջորդ տարի՝ հունվարին, նոր մեքենա է ձեռք բերել. 2019 թվականի հունվարի 22-ին գնել է Lexus մակնիշի մեքենա՝ արտադրված 2005 թվականին։

… Ստացվում է, որ Գրիգորյանն էլ այն անտուն ՔՊ-ականներից է, որ հեղափոխությունից հետո նոր տուն գնեց եւ մեքենա ունեցավ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 18 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։ Նա ՊԵԿ-ից ստացել է 5 մլն 545 հազար դրամ, որը եկամտահարկի սկզբունքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։ Բացի սա, Գրիգորյանը վարկերը մարելուն ուղղել է 6 մլն 429 հազար դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930