Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Ալիեւն արձանագրեց, որ միջազգային հանրությունը փակ դռների հետեւում պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. սա է եղել Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը․ Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 12,2026 09:50 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ապրիլյան պատերազմի հաղթական արդյունքն արձանագրել է հենց Ալիեւը՝ նշելով, որ միջազգային հանրությունը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Գործող ռեժիմի պաշտոնաթող ներկայացուցիչը (նախկին ԱԽ քարտուղարը) հրապարակ է նետել լկտի կեղծիք պարունակող ստեր Ապրիլյան պատերազմի մասին։

Ոչ ավել, ոչ պակաս նշվում է, թե պատերազմը կանգնեցվել է, քանի որ իբր Սերժ Սարգսյանը խոստացել է ընդառաջել ադրբեջանական պահանջներին։

Սա լկտի ու անբարոյական սուտ է։

Ինչպես հրապարակային նշել է գեներալ Յուրի Խաչատուրովը, Ապրիլյան պատերազմը դադարեցվել է հետեւյալ կերպ. ադրբեջանական կողմը ռազմական գործողությունների կանգնեցման առաջարկով
դիմել է ՌԴ-ին, որոնք էլ հանդես են եկել միջնորդական առաքելությամբ։

Ռազմի դաշտում Ադրբեջանը կատարյալ ֆիասկո է արձանագրել ու չի կարողացել որեւէ բնակավայր գրավել ու պահել իր վերահսկողության տակ։

Ադրբեջանական կողմը ցանկանում էր նոր զինադադարի պայմաններ ստանալ, սակայն Սերժ Սարգսյանը Երեւանում ԵԱՀԿ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը հստակ արձանագրել է, որ ուժի մեջ է մնալու 1994-ի զինադադարը եւ վերջ։

Պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հասավ հայանպաստ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի հայտարարությունների ընդունմանը, որից խուսափում էր ադրբեջանական կողմը։

Իսկ 2016-ի հոկտեմբերի 7-ին արդեն Ալիեւն արձանագրեց, որ միջազգային հանրությունը փակ դռների հետեւում պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Սա է եղել Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը, որը ՔՊ-ն մսխեց՝ իր Նիկոլի ու նախկին ԱԽՔ-ի հետ միասին։

Դուք էիք ասում ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Դուք եք հրաժարվել 2019-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներից։
Դուք եք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Ու հիշեցնեմ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Բորելի հետեւյալ խոսքերը. «Փաշինյանն առաջին Հայաստանի ղեկավարն է, ով ճանաչեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս»։

Հիմա ի՞նչ եք եկել կեղծիքներ տարածում։

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո դուք ստացել եք 42 հազար քառ կմ տարածքով երկու հայկական պետություն։

Ձեր իշխանության գործողությունների ու անգործության արդյունքում Արցախը հայաթափվել է, ՀՀ 240 քառ. կմ տարածքն էլ օկուպացված է։

Ու վախենամ սա դեռ ձեր զիջումների ու կորուսսների վերջը չէ։
Սերժ Սարգսյանի ու մեր հերոսների հաղթանակի շնորհիվ դու՝ Արմեն, գնում էիր Արցախում հարսանիք էիր անում։

Դե հիմա էլ գնա…

Կարո՞ղ է գնաս, բայց ոչ հայկական հարսանիքի։
Շատ-շատ գնաք Շուշիում ձեր սրտի մուղամներ լսեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930