Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստամարաթոնին այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար

Նոյեմբեր 25,2023 14:14

Ս.թ. նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար: Հարկ ենք համարում նշել, որ դրամահավաք-միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

«Հեռուստամարաթոն 2023»-ի շրջանակում Հայաստանում հանգանակվել է 552,372 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը հավաքագրել է՝ 3,250,000 ԱՄՆ դոլար, ԱՄՆ տեղական մարմինը՝ 3,100,000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի (Կանադա) տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 450,000 ԱՄՆ դոլար, Արգենտինայի տեղական մարմին՝ 160,690 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ նվիրատվություններ են կատարվել հետեւյալ երկրներից՝ Նիդերլանդներ՝ 100,000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա՝ 92,000 ԱՄՆ դոլար, Գերմանիա՝ 66,400 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա՝ 50,000 ԱՄՆ դոլար, Ավստրալիա՝ 27,000 ԱՄՆ դոլար, Ավստրիա՝ 25,900 ԱՄՆ դոլար, Ռումինիա՝ 4,360 ԱՄՆ դոլար։

«Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոնի դրամական միջոցները կուղղվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաեւ սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

Շնորհակալ ենք մեր տեղական մարմիններին, բոլոր գործընկերներին եւ նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի եւ Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ կբարելավվի մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքը:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930