Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը ստում է, Արցախի նախագահը նման բան չի ասել մեզ: Այս իրավիճակում էլ փորձում են պառակտել արցախցիներին․ Մետաքսե Հակոբյան․ «Հրապարակ»

Նոյեմբեր 30,2023 10:35 Share

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո Սամվել Բաբայանի` լրագրողների հետ ճեպազրույցում ասածներից էլ էր զգացվում նրա բացասական վերաբերմունքը Շահրամանյանի նկատմամբ: Նա հայտարարեց, որ վերջինս ամեն օր զանգում է Բաքու, խոսում է, բանակցում է՝ արցախցիների վերադարձի հարցով: Եվ ասաց, որ իրեն այդ մասին պատգամավորներն են պատմել, որոնց անձամբ Շահրամանյանն է ասել, սակայն պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում հերքեց դա. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Արցախի նախագահը նման բան չի ասել մեզ, ես առաջին անգամ եմ լսում, որ նման բան իբր եղել է։ Ես չեմ ուզում ինձ թույլ տալ եւ ասել, որ Սամվել Բաբայանը ստում է, որովհետեւ եթե լիներ` հերքելու խնդիր չկար, շատ նորմալ կլիներ, որ Արցախի նախագահն ինչ-որ գործընթացներ իրականացներ, որը թույլ կտար մարդկանց իրենց տներ վերադարձնել»: «Այս իրավիճակում էլ փորձում են պառակտել արցախցիներին, այդ մարդու վերջին 3 տարվա գործողությունները միտված են եղել հենց դրան»,- կարծում է Հակոբյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել