Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին․ Զառա Ամատունի

Դեկտեմբեր 12,2023 14:29

«Ազատություն». Կարմիր խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին։ Կարմիր խաչից դժվարանում են ասել՝ արդյոք արցախցիների տեղահանումից հետո հաշվառել են Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին։

ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունու խոսքով՝ միջազգային կազմակերպությունը այս պահին ներկա է Լեռնային Ղարաբաղում, շարունակում է աշխատել։

25 մարդու կազմակերպությունը օգնել է, որպեսզի նրանք հեռախոսազանգի կամ տեսակապի օգնությամբ կապ հաստատեն Հայաստանում կամ արտերկրում գտնվող իրենց հարազատների հետ։ Նրանցից 20-ին մարդասիրական օգնություն են ցուցաբերել՝ սնունդ կամ հիգիենայի պարագաներ, նաև բժշկական օգնություն են տրամադրել։

«Ազատություն» – Սնունդ հայթայթելու հետ կապված խնդիր ունե՞ն Արցախում մնացած հայերը, որ Կարմիր խաչը նրանց սննդով է օգնում։

Զառա Ամատունի․ – Այս պահի դրությամբ, բնականաբար, ծառայությունների հետ կապված հարցերը դեռևս, մեր պատկերացումով, որոշակի խնդիրներ կան այդ առումով, բնականաբար մենք, որպես մարդասիրական կառույց, փորձում ենք աջակցել և հնարավորինս օգնել մարդկանց։

Ռուզաննա Ստեփանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031