Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում. Արմեն Գրիգորյանը հանդիպել է Յան Մարիանի հետ

Դեկտեմբեր 15,2023 12:19

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ:

Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Հայաստան-Չեխիա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Անդրադարձ է կատարվել փոխգործակցության հնարավոր ծրագրերին, ինչի շրջանակներում չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում:

ՀՀ Անվտանգության խորհուրդ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031