Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մէջ տիրող այսօրուայ բարդ իրավիճակը զրկած է մեզ առօրեայ, ինչպէս և ամանորեայ բնական ուրախութիւնէն

Հունվար 01,2024 10:50

Պրազիլի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Նարեկ Եպիսկոպոս Պէրպէրեանի Նոր Տարուայ Պատգամը

Սիրելի՛  հայ ժողովուրդ,

տարեմուտի եւ յատկապէս օրեր յետոյ Փրկչի աշխարհ գալու ուրախալի առիթով հեռաւոր Պրազիլէն իմ օրհնութիւնը, սէրն ու բարեմաղթանքները կը բերեմ ամէնքիդ։

Տարին ծանր եւ կորստաբեր եղաւ հայոց աշխարհի համար, մեր երկիրը չափերով նորէն փոքրացաւ, անժամանակ կորսնցուցինք քաջարի հերոսներու նահատակութեամբ օծուած հայենիքի մի մասը՝ մեր հոգիներու  եւ սիրտերու մէջ շարունակելով կրել ցաւ եւ դառնութիւն: Արդարև, Հայաստանի մէջ տիրող այսօրուայ բարդ իրավիճակը զրկած է մեզ առօրեայ, ինչպէս և ամանորեայ բնական ուրախութիւնէն: Բայց օրեր յետոյ մանուկ Յիսուսի սուրբ ծննդեան լուսաբեր տօնի խորհուրդով լիայոյս ենք, որ հայոց երկնակամարի մէջ կը փայլատակի «Արդարութեան Արեգակը»:

Դարերու խորքէն բազում տանջանքներու բովով անցած հայ ժողովուրդը աշխարհին ապացուցած է, որ մենք մեռնող ժողովուրդ չենք, մենք՝ ունենալով հազարաւոր «անլուծելի» հարցեր շարունակելու ենք երթալ ընդառաջ դէպի՝ Բարձրյալն Աստուած  եւ դէպի ազգային մեր սուրբ գաղափարները:

Թող նոր 2024 թուականում իրականան մեր բոլոր ձգտումները թէ՛ անձնական, ընտանեկան, ազգային եւ թէ հայրենական կեանքին մէջ։ Տիրոջ անմնացորդ սէրը, ողորմութիւնն  ու պահպանութիւնը միշտ ըլլան ամենքիդ հետ. Ամէն:

 

Ձեզ համար միշտ աղօթող՝

Գրշ. Տ. Նարեկ եպս. Բերբերյան:

Բարի եւ օրհնեալ տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031