Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հայ ժողովրդի իրական թասիբի խնդիրն է». Արմեն Աշոտյանը՝ Սահմանադրության եւ «Հայաստանի պատմության» մասին

Հունվար 23,2024 21:18

«Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել ոչ միայն Սահմանադրությունը, այլ հայ ժողովրդի անցյալը, ներկան, որպեսզի շարունակի իշխել ապագայում: Պետք է կանխել այդ բոլոր փորձերը, նա չպիտի կարողանա փոխել մեր անցյալը, մեր բարոյականությունը, արժեքները, մշակույթը, պատմությունը: Նա դա անում է, որպեսզի երկարաձգի սեփական իշխանությունը»,- այսօր դատարանի դահլիճում՝ իր գործով նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հարցերը վերաբերվում էին Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը եւ «Հայ ժողովրդի պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» առարկայով փոխարինելու իշխանական նախաձեռնությանը:

«Սա հայ ժողովրդի իրական թասիբի խնդիրն է, որովհետեւ փոխում են ոչ միայն ղարաբաղցիների պատմությունը, մշեցիների, սասունցիների, փոխում են ամբողջ հայ ժողովրդի պատմությունը: Հայ ժողովրդի պատմությունը սարքում են տարածքի պատմություն: Լավ է չեն ասում՝ դելիմիտացիա անենք, տեսնեք ինչքա՞ն տարածք է մնում՝ դրա պատմությունը գրենք»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031