Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն՝ Գյումրիում․ սեփական տան բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին ու արնանման հետքեր․ shamshyan.com

Մարտ 13,2024 23:03

Այսօր՝ մարտի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիմիրազի փողոցի 2/2 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Կարապետ Խ․-ն է։Ոստիկանությունն ու քննչական  վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը։

Լուսանկարը՝ Խաչիկ Գևորգյանի

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031