Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 26-ամյա երիտասարդի են սպանել, հորն էլ` դանակահարել

Սեպտեմբեր 13,2026 00:22 Share

Այսօր Գյումրու Տիգրան Մեծ փողոցի Զույգաղբյուր կոչվող հատվածում ժամը 18.00-ի սահմաններում դանակահարել են 26-ամյա երիտասարդի ու նրա 57-ամյա հորը։ Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մեքենան կայանելու շուրջ վիճաբանություն է ծագել 67-ամյա հարևանի հետ, որը դանակահարել է որդուն, այնուհետ` հորը։

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են բերել մահացած վիճակում, 57-ամյա տղամարդուն էլ` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, շոկային վիճակում։ Նրան միանգամից տարել են վիրահատության, վերակենդանացման բաժանմունքում է։ Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ համայնքային ոստիկանության Կումայրի բաժնի ծառայողները կարճ ժամանակ անց հայտնաբերել են սպանության մեջ կասկածվող տղանարդուն ու ձերբակալել։

Սպանված երիտասարդը, մեզ հասած տեղեկություններով, գործունեություն էր ծավալում բժշկական ոլորտում, մայրը ևս բժշկական ոլորտից է, բուժքույր է, աշխատում է Գյումրի բժշկական կենտրոնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել