Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ, և առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում։

Մարտ 14,2024 15:30 Share

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ և առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել