Հայաստանի Հանրապետությունում իշխող քաղաքական ուժի կողմից ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի և արցախահայության հանդեպ սփռվող ատելության խոսույթը վերջին օրերին ակնհայտ է: Քարոզարշավի ընթացքում իշխող ուժի առաջնորդը հունից դուրս է գալիս, երբ Արցախի կորստի հետ կապված քաղաքացիներն իրենց կարծիքն են արտահայտում: Ինչպե՞ս է գեներացվում ատելության այդ խոսույթը. «Ապառաժ»-ի հարցին պատասխանում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Մենք բազմիցս համոզվել ենք, որ իշխող ուժի ներկայացուցիչներն են արցախցիների դեմ ատելության խոսքի տարածման հիմնական սկզբնաղբյուրը։ Եթե նախկինում դա գոնե փորձում էին քողարկել, ապա նախընտրական այս փուլում ատելությունը տարածում են անթաքույց՝ շրջանառության մեջ դնելով արցախցիների դեմ այն պառակտիչ թեզերը, որով այդ նույն քաղաքական ուժի ղեկավարը և իր համախոհները տարիներ շարունակ թունավորել են հայ հասարակությանը։
Իշխանությունը, որը հանրային համերաշխության ապահովման պարտավորություն ունի, ինքն է գեներացնում և տարածում ատելություն, և սա խստագույն դատապարտելի և անընդունելի է»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ապառաժ»-ում


















































