Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հնչեցվում է «վերջնական մաքրում» կարգախոսը, և դա մնում է անհետևանք, ապա դա նշանակում է, որ մարդու իրավունքները լրջորեն վտանգված են. ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

Մարտ 20,2024 23:57

ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը Մարդու իրավունքների խորհրդում

Պարոն նախագահ,

Երկու օր առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում վառեց մեծ ծիսական խարույկ, որը պաշտոնապես անվանվեց «վերջնական մաքրում»:

«Վերջնական մաքրում» մի տարածաշրջանում, որտեղ, ըստ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, հայ ազգաբնակչությունը գրեթե ամբողջությամբ լքեց իր նախնիների հողը «ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի, հայերի հանդեպ տևական ժամանակ սերմանվող ատելության, և ապագայում իրենց սպասվող վերաբերմունքի հանդեպ վստահության բացակայության հետևանքով»:

«Վերջնական մաքրում» իրականացվեց մի տարածաշրջանում, որտեղ, ըստ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, հայերի համար «սեփական տները լքելը նրանց հասու միակ բանական տարբերակն էր», քանի որ «առկա էր սեփական կյանքի և ապագայի հանդեպ խորը արմատացած վախ, որի հիմքում էին նախկինում իրականացրած և անպատիժ մնացած դաժանությունները և ահաբեկման շարունակվող գործողությունները»:

«Վերջնական մաքրում» տեղի ունեցավ մի տարածաշրջանում, որտեղ, ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քառասուն պետությունների կողմից հնչեցված համատեղ հայտարարության, «իրենց տներից հայերի զանգվածային տեղահանումը պայմանավորված էր Ադրբեջանի ռազմական գործողությամբ և ինն ամիս տևած Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ինչը հանգեցրեց ծանրագույն մարդասիրական ճգնաժամի»:

Երբ հնչեցվում է «վերջնական մաքրում» կարգախոսը, և դա մնում է անհետևանք, ապա դա նշանակում է, որ մարդու իրավունքները լրջորեն վտանգված են:

Շնորհակալություն:

 

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031