Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ Տավուշի գյուղերի վերաբերյալ ՔՊ-ի մտադրության մասին․ «Կիսում եմ իմ քաղաքական թիմի հայացքներն ու որոշումները»

Մարտ 21,2024 13:15

Որեւէ լարվածություն չկա իմ եւ ՔՊ-ի միջեւ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ երեկ ԱԺ-ում հարցուպատասխանից տպավորություն էր, թե նախարարի եւ ՔՊ-ականների միջեւ լարվածություն կա։

Դիտարկմանը, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ձեզ նույնիսկ ՔՊ-ական դառնալը չփրկեց, Ավանեսյանը պատասխանեց՝ ինչի՞ց պիտի փրկեր, ես փրկման կարիք չունեմ։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Տավուշի չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելու վարչապետի մտադրությանը, նախարարը պատասխանեց՝ վարչապետը մանրակրկիտ այդ հարցերին անդրադարձել է։

Արդյոք նախարարը, որպես քաղաքական թիմի անդամ, համաձայն է, որ իր թիմը միակողմանի զիջման է գնում, այս հարցին ի պատասխան էլ Ավանեսյանն ասաց․ «Ես ձեր գնահատականի հետ համաձայն չեմ։ Երեկ վարչապետը ներկայացրեց ընթացող գործընթացն ու այն բոլոր ջանքերը, որոնք կառավարությունն իրականացնում է ՀՀ ինքնիշխան տարածքի անվտանգությունը վերականգնելու համար»։

Ավանեսյանն ասաց, որ ինքը մինչ ՔՊ-ին միանալը, 2003 թվականից եղել է ընդդիմադիր հայացքների տեր․ «Ճանապարհ եմ անցել, այսօր էլ կիսում եմ իմ քաղաքական թիմի հայացքները, մոտեցումներն ու որոշումները»։

Լրագրողի հարցին՝ երբ դուք միանում էիք այս թիմին, պատկերացում ունեի՞ք, որ սա մի թիմ է, որը Արցախից բացի, նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնող գյուղեր է պատրաստվում հանձնել Ադրբեջանին, նախարարը պատասխանեց․ «Ես հասկացա, որ դուք վարչապետի երեկվա բացատրությունները չեք լսել։ Եթե լսած լինեիք, նման հարց չէիք տա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031