Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներկրման փորձը կանխվել է

Ապրիլ 02,2024 15:55 Share

Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան:

Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված զննության արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 88 հատ, մասնավորապես, «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս:

Փաստի առթիվ, մաքսային ծառայողների կողմից, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռը և այն տեղափոխող տրանսպորտային միջոցն ի պահ են վերցվել:

Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել