Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է թեմատիկ հսկողական աշխատանքներ

Սեպտեմբեր 18,2026 13:45 Share

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը շինարարության ոլորտում իրականացնում է լայնածավալ հսկողական միջոցառումներ:

Միջոցառումների շրջանակում ՊԵԿ հարկային ծառայողները հսկողական աշխատանքներ են իրականացնում շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ՝ այցելելով շինարարական հրապարակներ։

2026 թվականի ընթացքում արդեն իսկ ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, որոնց արդյունքում  հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող։

Պետական եկամուտների կոմիտեն կրկին հորդորում է հարկ վճարողներին աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները ձևակերպել օրենքով սահմանված կարգով` գրանցելով բոլոր վարձու աշխատողներին և ամբողջությամբ հայտարարագրել փաստացի վճարվող աշխատավարձերը։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել